News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 31-ին Արցախում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրացուցակում բավականին ուշագրավ անուններ կան։

Արցախի մեր աղբյուրը ուշադրություն հրավիրեց․ «Չնայած բոլորը խոսում են, որ Արայիկ Հարությունյանի համար է օգտագործվում վարչական ռեսուրսը, բայց տեսեք, թե ովքեր են ընդգրկված Բաբայանի կուսակցությունում»։ Խոսքն արդարադատության փոխնախարար Սիրան Ավետիսյանի մասին է, ով ցուցակի չորրորդն է, իսկ 19-րդ հորիզոնականում պետական արխիվի տնօրեն Լեռնիկ Հակոբյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ