News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բազմաթիվ են այն հարցերը, որոնց շուրջ վարչապետ Փաշինյանը իշխանափոխությունից առաջ կամ դրա ընթացքում ունեցել է որոշակի տեսակետ, սակայն վարչապետ ընտրվելուց հետո կտրուկ փոխել է իր դիրքորոշումը՝ չկատարելով իր խոստումները և փորձելով դրա համար ինչ-որ հիմնավորումներ և առաջ եկած նոր հանգամանքներ ներկայացնել։ 

Փաշինյանի կողմից դիրքորոշման շրջադարձային փոփոխություններից մեկն էլ վերաբերում է սուպերվարչապետական համակարգին, հասկացություն, որի ներքո քաղաքական ուժերը և հանրությունը հասկանում են մի երևույթ, երբ պետական կառավարման բոլոր հիմնական լծակները գերկենտրոնացած են մի անձի ձեռքերում, տվյալ դեպքում՝ վարչապետի։ 

Շատ հետաքրքրական է, որ Փաշինյանն այս հարցին անդրադարձել է հենց 2018 թվականի մայիսի 1-ին, երբ ԱԺ-ում առաջին անգամ վարչապետի թեկնածու էր, սակայն այդ անգամ չընտրվեց, և մի քանի օր հետո ևս առաջադրվեց և ընտրվեց։ 

Այսպես՝ պատգամավորներից մեկի հարցին, որը վերաբերում էր սուպերվարչապետական համակարգի գոյությանը, Փաշինյանը նշել է, որ չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և հակառակը՝ ամոթի աստիճան վերցված են լիազորություններն այլ պետական ինստիտուտներից: 

«Մասնավորապես, կարծում եմ, որ այն պարագան, որ նախագահի ինստիտուտից, ըստ էության, վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, ուղղակի խփում է Հայաստանի Հանրապետության հեղինակությանը»,- հայտարարում էր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա: 

Փաշինյանի այս հայտարարության ֆոնին ուշագրավ է դառնում նրա պահվածքը պաշտոնավարման ողջ շրջանում։ Փաշինյանը ոչ միայն որևէ փորձ չի կատարել վարչապետի ձեռքում կուտակված ահռելի լիազորությունները ապակենտրոնացնելու ուղղությամբ, այլև ընդհակառակը, ավելի միակենտրոն է դարձրել պետական կառավարումը՝ ամեն ինչ անելով բացարձակ անձնիշխանություն հաստատելու ուղղությամբ։ 

Եվ այս համատեքստում տրամաբանական է, որ Փաշինյանը չի հանդուրժելու այն ինստիտուտների գոյությունը, որոնք դեռևս պահպանում են իրենց ինքնուրույնությունը և անհրաժեշտության դեպքում կարող են հակակշիռներ ապահովել իշխանության ներսում։ 

Այս հարցում խոսքը մասնավորապես վերաբերում է Սահմանադրական դատարանին։ Գործադիրի լիազորությունները չեն բավարարում Փաշինյանին, դրա համար էլ վերջինս նախաձեռնել է ապրիլի 5-ի հանրաքվեի գործընթացը, որպեսզի ՍԴ-ն ևս գցի իրենից լիովին կախյալ վիճակի մեջ։ 

Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ նույնիսկ այսպիսի իրավիճակում Փաշինյանը շարունակում է պնդել, թե Հայաստանում այսօր ժողովրդավարություն է հաստատված, իսկ ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ ուղղակի չի կարող։ 

Եվ պատահական չէ, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է. 

«Ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել, որովհետև զուտ օրինական լիազորություններով հնարավոր չէ այդպիսի համակարգ ունենալ»։ 

Այս դեպքում հարց է ծագում, թե 2018 թվականի մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից ինքն ինչպե՞ս էր հայտարարում, որ վարչապետի ձեռքին չափից ավելի շատ լիազորություններ են կուտակված։ Թե՞ երբ այդ սուպերվարչապետական կոստյումն իր հագին է, արդեն չի ցանկանում հանել, արդեն լավն է ու չխանգարող։ 

Ուշագրավ է, որ այդ կոստյումը հավանելու փաստը նա հաստատեց նաև այն կոնտեքստում, երբ նշեց, որ սահմանադրական փոփոխություններ հազիվ թե տեղի ունենան մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ:

 Այսինքն՝ Փաշինյանը հասկացրեց, որ իր խոստումներից ևս մեկից՝ սահմանադրական փոփոխություններից նույնպես հետ է քաշվում: 

Սակայն Փաշինյանը պետք է հաշվի առնի, որ իր ձեռքում չափազանց շատ իշխանական լծակների ու լիազորությունների կուտակումը մի օր պրոբլեմ է դառնալու հենց իր իշխանության համար, քանի որ իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը և փոխզսպումների մեխանիզմը հնարավորություն են տալիս ավելի կշռադատված որոշումներ ընդունել և խուսափել սխալներից, ինչն այսօր չի գործում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսկ այն ժամանակ մարդկանց առողջությունը եւ անվտանգությունը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ. Չալաբյանը՝ իշխանություններին
Հարց՝ կարող եք բացատրել, թե ի՞նչը խանգարեց ձեզ հաստատված արտակարգ դրության պայմաններում սահմանափակելու վարակի սրընթաց տարածումը...
Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ. Նա ստորագրել է աղմկահարույց փաթեթը
Աշխարհում պանդեմիայի տեսքով մարդկությանը մարտահրավեր է նետված, եւ յուրաքանչյուր պետություն ձգտում է հնարավոր եւ անհրաժեշտ բոլոր միջոցները...
«Փաստ». Խորքային խնդիրներ իշխանության ներսում. Նրանք աննախադեպ քայլի գնացին
Ըստ այդմ, ստեղծվելու էր միասնական մեկ հարթակ...
«Ժողովուրդ». Նորանշանակ ՊՆ գնդապետն ու աղմկահարույց նամակը
Նախաքննության ժամանակ նա հրաժարվեց, որ մենք ծանոթ ենք...
«Հրապարակ»․ Պատգամավորների մեծ մասն անտեսում է հակահամաճարակային միջոցառումները
Պատճառը կա՛մ տգիտությունն է, կա՛մ մտածում են, որ իրենց արյունը կարմիր է՝ քաղաքացիները կվարակվեն, իրենք՝ ոչ...
«Փաստ». Իշխանությունները «ինտելեկտուալ մոբիլիզացիա» են սկսել
Խնդիրն այն է, որ Հայաստանին ներկայումս հարկավոր են կոնկրետ լուծումներ...
Ամենաշատ