News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 10
USD
493.1
EUR
536.59
RUB
6.66
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ավարտին է հասցրել շտաբների ձեւավորման աշխատանքները:

Եվ մեր տեղեկություններով՝ մարզերում աշխատանքները կհամակարգեն մարզպետները եւ այդ տարածքից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները: Վերջիններս այս օրերին փորձում են թիմ հավաքել, որպեսզի ավելի մեծ թիմով եւ արագ կերպով քարոզարշավ իրականացնեն: Նույն պատկերն է նաեւ Երեւանում. այստեղ եւս տարածքներով կզբաղվեն վարչական շրջանների ղեկավարներն ու այդ տարածքից ընտրված պատգամավորները:

Եվ չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որպես «Այո»-ի կողմ, նշված է 44 պատգամավորի անուն, սակայն մենք տեղեկացանք, որ «Իմ քայլ»-ում այդ շրջանում ակտիվ կլինեն բոլորը, իսկ դա կսկսվի փետրվարի 25-ին կայանալիք դրամահավաք-երեկոյից հետո:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւս այս օրերին զբաղված է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված շտաբի ձեւավորմամբ: Իմքայլական պատգամավորն ասաց, որ նախկին համապետական ընտրությունների ժամանակ եղել է շտաբ, որն այժմ իրենք օգտագործում են ու այս օրերին հավաքվում, քննարկումներ են իրականացնում:

«Մենք շատ լավ գիտեինք, երբ ենք քարոզարշավի գնալու, երբ ենք սկսելու մեր աշխատանքները, ուղղակի մենք նպատակահարմար չենք գտել այդքան շուտ սկսել քարոզարշավը: Մենք շատ նորմալ աշխատանքային պրոցեսների մեջ ենք», – մեզ հետ զրույցում նշեց Հակոբյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի. Հրանուշ Խառատյան
Բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում սրանք բոլորը «վճարելու» ձեւեր են…
Ո՞ր պահին հասկացաք, որ «նվիրյալներ չեք». Արսեն Բաբայանը՝ Լենա Նազարյանին
Ու սա արեցիք ձեզ նվիրյալներ հռչակելով ու ժողովրդի կյանքը լավացնելու խոստումներով իշխանության գալուց անմիջապես հետո…
«Գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է, նա պետք է դադարեցնի պառակտման քաղաքականությունը». քաղաքագետ
Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու նախապայմանը ստի, չարության և ատելության վիրուսի արմատախիլ անելն է…
Պլան և շոու. Հայաստանի առաջիկա փուլի բնորոշիչները. Էլինար Վարդանյան
Պլանն իր ողջ հրեշավորությամբ գործունեության հրահանգ ու գաղափարախոսություն էր դատախազության, НКВД-ի և դատարանների համար...
Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները պետական մտածողության հետ ոչ մի ընդհանուր բան չունեն. իրավապաշտպան
Եթե Հայաստանի նախկին նախագահը հանդես էր գալիս միավորման կոչով, ապա այդ կոչը պետք է հասցեագրված լիներ բոլոր քաղաքական ուժերին…
«Հրապարակ». ՍԴ-ի թեման չի փակվել. «պատերազմը» շարունակվում է. նոր նախագիծ են բերել
Պատգամավորն առաջարկում է օրենքի «հերթական» բառը փոխարինել «առաջիկա» բառով եւ այդպիսով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ