News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուղղաթիռի օդաչուն, որով վթարի է ենթարկվել լեգենդար «Լոս Անջելես Լեյքերս»-ի բասկետբոլիստ Կոբի Բրայանթը` Արա Զոբայանը, 5 տարի առաջ նկատողություն էր ստացել` առանց թույլտվության օդային տարածքում ցածր տեսանելիության պայմաններում թռնելու համար, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով Ավիացիայի դաշնային վարչության տվյալները:

Ավիացիայի դաշնային վարչությունը նկատողություն են տվել Զոբայանին` ուղղաթիռը վարելիս կանոնները խախտելու համար, երբ նա 2015 թվականի մայիսի 11-ին հատել էր Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի հարևանությամբ ակտիվ օդային տարածքը: Ընդ որում, վարչության գրառումներում չի նշվում` այդ ժամանակ ուղղաթիռում ուղեւորներ կային, թե ոչ:

Ապա լրատվամիջոցները ներկայացնում են դեպքի մանրամասները, որի ընթացքում Զոբայանը Island Express Helicopters չարտերային ծառայության օդաչուն էր:
Զոբայանի ուղղաթիռը գտնվում էր Կալիֆոռնիայի Հոթորն օդանավակայանի մոտակայքում եւ ուղուորվում էր դեպի հյուսիս, երբ օդաչուն թույլտվություն է խնդրել հատել օդային տարածքը: Ի պատասխան` նրան տեղեկացվել է, որ եղանակը չի համապատասխանում տեսողական թռիչքների կանոնների նվազագույն պայմաններին (VFR): Այնուհետեւ օդաչուին հարցրել են` կարո՞ղ է նա հետեւել տեսողական թռիչքների կանոններին, թե ոչ, ինչին ի պատասխան օդաչուն ասել է, որ կարող է, ինչը նշանակում է, որ նա թույլտվություն է խնդրում օպտիմալից պակաս տեսանելիության պայմաններում թռնելու համար, սակայն նրան մերժել են, իսկ այդ խոսակցության ընթացքում ուղղաթիռն արդեն հատել էր նշված օդային տարածքը Դրանից հետո Զոբայանը կապ էր հաստատել համապատասխան ատյանների հետ, ինչպես նաեւ` իր սեփական ընկերության հետ եւ զեկուցել էր կատարվածի մասին, սակայն Ավիացիայի դաշնային վարչությունը նրան մեղադրել էր այն բանում, որ օդաչուն չի կարողացել պատշաճ կերպով պլանավորել և վերանայել ընթացիկ եղանակը տվյալ տարածքում, ինչը թույլ կտար ավելի շուտ զեկուցել թռիչքի մասին եւ թույլտվություն ստանալ:

Վարչության զեկույցի համաձայն` Զոբայանն ամբողջությամբ ընդունել էր իր մեղքը եւ պատրաստակամություն էև հայտնել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` իր սխալը շտկելու համար: Զեկույցում նշվում է, որ Զոբայանի մասնակցությամբ այսպիսի միջադեպեր այլեւս չեն կրկնվել: Նա համապատասխան խորհրդատվություններ էր անցել ու պատրաստակամ կերպով համագործակցում էր վարչության հետ:

Հիշեցնենք, որ Կոբի Բրայանթը մահացել է 2020 թվականի հունվարի 26-ին Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետեւանքով: Սպորտսմենի հետ միասին զոհվել էր 8 մարդ, այդ թվում  նաեւ` նրա 13-ամյա դուստրը, նրա ընկերներն ու հայազգի արհեստավարժ օդաչու Արա Զոբայանը: Նրանք բոլորը թռնում էին Մամբա Բրայանթի Ակադեմիայում նախատեսված բասկետբոլի խաղի:

Ավելի վաղ ԶԼՄ-ները, վկայակոչելով ողբերգական վթարի վկաներին, հաղորդել էին, որ Արա Զոբայանն ավելի քան երբեւէ մոտ է եղել ուղղաթիռը վտանգի գոտուց դուրս բերելուն:
Նա օդային երթեւեկության վերահսկման ծառայությանը հայտնել էր, որ բարձրանում է 1.219 մ բարձրության վրա, բայց բարձրացել է միայն 701 մետր` ընդամենը մի քանի տասնյակ մետր ցածր, քան պահանջվում էր: Այնուամենայնիվ, թափ հավաքելու փոխարեն ուղղաթիռը սկսել է արագորեն ընկնել: Այն 290 կմ/ժամ արագությամբ բախվել է բլրին եւ ընկել է 1.219 մ/վ արագությամբ: Վթարը տեղի է ունեցել բարձր ամպամածության պայմաններում, եւ փորձագետները հայտարարել են, որ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի հետաքննության թարմացման արդյունքում հնարավոր եղավ պարզել, որ Զոբայանը ապակողմնորոշված էր եւ վթարի է ենթարկվել` փորձելով բարձրանալ դեպի երկնքի անամպ հատված:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ