News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

COVID-19 կորոնավիրուսից առաջացած թոքային հիվանդությունը առաջին անգամ խլել է Եվրամիության մի երկրի քաղաքացու կյանքը: Խոսքը Իտալիայի 78-ամյա բնակչի մասին է, ուրբաթ օրը` փետրվարի 21-ին, հայտարարել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, հայտնում է DW-ն: Նրա խոսքով` տղամարդը 10 օր բուժվել էր Վենետոյի շրջանի հիվանդանոցներից մեկում:

COVID-19 վարակի առնվազն 14 դեպք է հայտնաբերվել հարեւան շրջանում` Լոմբարդիայում: Մարզի իշխանությունները կարգադրել են չեղյալ հայտարարել հանրային միջոցառումները եւ առնվազն մեկ շաբաթով դադարեցնել դպրոցների, մարզական կենտրոնների, բարերի եւ դիսկոտեկների գործունեությունը մի շարք քաղաքներում:
Իտալիայի վարչապետ Զուզեպպե Կոնտեն վստահեցրել է, որ իշխանությունները նախապատրաստվել են բռնկմանը եւ «խիստ նախազգուշական միջոցներ» կձեռնարկեն: Իտալացիները «անհանգստանալու կարիք չունեն»,- շեշտել է քաղաքական գործիչը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ