News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ryanair-ի գլխավոր տնօրեն Մայքլ Օ'Լիրին պահանջել է լրացուցիչ հակաահաբեկչական ստուգումներ իրականացնել մահմեդական տղամարդկանց նկատմամբ, գրում է The Sun-ը: Ըստ O'Լիրիի` օդանավակայաններում ահաբեկչական հարձակումների մեջ հիմնականում պետք է կասկածել «մահմեդական հավատքի տղամարդկանց»: Այս հայտարարությամբ հայտնի ավիաընկերության ղեկավարը հանդես է եկել The Times-ին տված հարցազրույցի ժամանակ:

Օ'Լիրիի հայտարարությունը քննադատության բուռն ալիք է բարձրացրել մի շարք կազմակերպությունների եւ Բրիտանիայի խորհրդարանի ներկայացուցիչների կողմից, ովքեր նրան մեղադրել են իսլամաֆոբիայի եւ ռասիզմի մեջ:

Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի Մահմեդական խորհուրդը հայտարարել է, որ Օ'Լիրին բացահայտորեն պաշտպանում է խտրական վերաբերմունքը «մահմեդական հավատքի տղամարդկանց» նկատմամբ, որը ենթադրաբար հիմնված է ոչ թե կոնկրետ գիտելիքների, այլ միայն այն բանի վրա` «ինչ-որ մեկը մահմեդականի տեսք կամ վարքագիծ ունի, թե ոչ»:

Իր հերթին, Լեյբորիստական կուսակցության խորհրդարանական Հալիդ Մահմուդը, որը նույնպես մահմեդական է, հայտարարել է, որ Ryanair-ի ղեկավարի հայտարարությունը չի բարելավելու հարաբերությունները համայնքներում եւ արվել է ի աջակցություն ֆաշիստական տեսակի մարդկանց: Ընդ որում, որպես օրինակ, նա նշել է ահաբեկչությունը, որը վերջերս կատարվել էր Գերմանիայում եվրոպացու կողմից, ինչի հետեւանքով 8 մարդ էր զոհվել:

Ավելի վաղ O'Լիրին The Times-ին տված հարցազրույցում ասել էր. «Ովքե՞ր են պայթեցնողները: Դրանք միայնակ ճանապարհորդող տղամարդիկ են... Դուք չեք կարող ասել, որ սա ռասիզմ է, բայց դրանք, հիմնականում, մահմեդական համոզմունքների մարդիկ են»:

O'Լիրին այս հայտարարությունն արել էր  36-ամյա մահմեդական Սաֆիյա Ամիրա Շեյխին Լոնդոնի Մայր տաճարում ահաբեկչական հարձակման պլանավորման համար մեղավոր ճանաչելու հաջորդ օրը:

Նշվում է, որ ավիաընկերության ղեկավարն առաջին անգամ չէ, որ արմատական հայտարարություններ է անում: Այդպես, մի անգամ նա ասել էր, որ «լավագույն բանը, որ կարելի է անել բնապահպանների հետ, դա նրանց սպանելն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ