News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Boeing-ը Ռուսաստանում սնուցման փոխարկիչ է գնում իր Starliner տիեզերանավի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ընկերության տիեզերական բաժանմունքը:

Ուրբաթ օրը «Ռոսկոսմոս»-ի գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը ասել էր, որ զարմանքով է տեղեկացել Starliner տիեզերանավի վայրէջքի համակարգի համար նախատեսված ագրեգատի մասին, որը Boeing-ի պատվերով պատրաստվում է Վորոնեժում մասնավոր ընկերության կողմից:

«Starliner-ը օգտագործում է Վորոնեժի «Օրբիտա» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող սնուցման փոխարկիչը… Այն Starliner-ին թույլ է տալիս հոսանք ստանալ Միջազգային տիեզերակայանից, երբ կցված է դրան»,- նշվում է Boeing-ի տիեզերական բաժնի թվիթերյան գրաման մեջ:

Ընկերությունը նշում է, որ այս փոխարկիչը ՄՏԿ-ում կիրառվում է արդեն 20 տարի: Starliner-ում օգտագործման համար դրա զանգվածը կրճատվել է, իսկ ընտրել են այն հուսալիության պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ