News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է Փարիզի տներում եւ հյուրանոցներում մլակներիդեմ պայքարի արշավի մասին, փոխանցում է Sky News-ը:

Դեռեւս 1950-ական թվականներին Ֆրանսիայից անհետացած միջատները կրկին հայտնվել են, հայտնում է Ֆրանսիայի բնակարանաշինության նախարարությունը: Հատուկ մակաբույծների դեմ պայքարի շրջանակներում բացված կայքում նշվում է, որ մլակների գրոհը կարող է ազդել բոլորի վրա: Բացի այդ, կայքում միջատների դեմ պայքարի վերաբերյալ խորհուրդներ եւ «թեժ գծի» հեռախոսահամար է տեղադրված` փորձագետի հետ կապ հաստատելու համար:

Փորձագետների տվյալների համաձայն` Փարիզում 400.000 տուն, բնակարան եւ հյուրանոց է մշակվել` մլակներից ազատվելու նպատակով:

Այս միջատներն ավելի հաճախ հանդիպում են ԱՄՆ-ում եւ Եվրոպայի որոշ շրջաններում: Ցերեկային լույսի ժամանակ նրանք թաքնվում են, իսկ գիշերը դուրս են գալիս, կծում են մարդկանց` կարմիր հետքեր թողնելով նրանց մարմնին: Ընդ որում, մլակները որեւէ հիվանդություն չեն փոխանցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ