News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 31
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նամակ է գրել Բիլ Գեյթսին, որում շնորհակալություն է հայտնել նրան` Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրամադրված ֆինանսական օգնության համար, գրում է China Daily-ն:

«Ես խորապես գնահատում եմ Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամի մեծահոգության արարքը եւ ձեր` չին ժողովրդի հետ համերաշխության նամակը այսպիսի կարեւորագույն պահին»,- գրել է ՉԺՀ նախագահը:

Ավելի վաղ` փետրվարի 6-ին, Բիլ Գեյթսը նամակ էր գրել, որում հայտնել էր որպես շտապ օգնություն Չինաստանին 100 միլիոն դոլար հատկացնելու մասին` կորոնավիրուսի դեմ պայքարի համար համաճարակաբանական հետազոտությունների, ախտորոշման, դեղերի եւ պատվաստանյութերի մշակման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ