News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանացիները շուտով 30 տարվա ընթացքում առաջին անգամ կապույտ անձնագրեր կստանան Brexit-ից հետո, գրում է Evening Standard-ը: Երկրի կառավարությունը հայտարարել է շապիկի կապույտ գույնին վերադարձի մասին, ինչը տեղի կունենա արդեն մարտի սկզբին` Միացյալ Թագավորության` Եվրամիությունից դուրս գալուց հետո:

Այդպես, նոր կապույտ անձնագրերը կփոխարինեն այն փաստաթղթերին, որոնք Մեծ Բրիտանիայի քաղաքացիները  ստացել են 1988 թվականին: Նշվում է, որ մինչեւ այս տարվա կեսը Մեծ Բրիտանիայի բոլոր քաղաքացիների անձնագրերը կապույտ կլինեն:

Նոր բրիտանական անձնագրերի դիզայնի մեկ այլ առանձնահատկությունը կլինի ծաղկային խորհրդանշանը փաստաթղթի շապիկի հետեւի մասում, որը խորհրդանշում է Անգլիան, Հյուսիսային Իռլանդիան, Շոտլանդիան եւ Ուելսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ