News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 07
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Փետրվարի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «ՎԱԶ-2121» ավտոմեքենան, որը բեռնված է եղել բոխի տեսակի ծառի փայտանյութով: Այս մասին  հայտնում են  ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:

 Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ բենզասղոցով փայտը հատել է Պուշկինո գյուղի մոտակա անտառից, Լոռի Բերդ գյուղ տեղափոխելու նպատակով:

Ավտոմեքենան՝ փայտանյութով տեղափոխվել է Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ բենզասղոցը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ