News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մադրիդի քաղաքապետարանը գործարկել է քաղաքային տրանսպորտի յուրօրինակ երթուղի, որով միայն էլեկտրաբուսներ են գնում, իսկ փոխադրումն անվճար է բոլոր ուղեւորների համար, գրում է ЕвроПульс-ը։

Այսպիսով, քաղաքային իշխանությունները հուսով են խթանել քաղաքացիների կողմից սեփական ավտոմեքենաները հասարակական տրանսպորտով փոխարինելը, որպեսզի բարելավեն օդի որակը եւ քաղաքում երթեւեկության հարմարությունը։

Մադրիդի կենտրոնում Zero-001 երթուղին կկազմի 9 կիլոմետրից քիչ ավելի՝ քաղաքի արեւմուտքում Պրիսեսի փողոցից մինչեւ արեւելքում Ալկալի փողոց ճանապարհի մեծ մասը կանցնի Մադրիդի կենտրոնական Գրան Վիա փողոցով։ Էլեկտրաբուսները կշարժվեն 7-10 րոպե միջակայքով՝ առավոտյան 7-ից մինչեւ երեկոյան 23-ը։ Ծրագրվում է, որ օրվա ընթացքում երթուղին կփոխադրի 13 000 ուղեւոր։

Նոր անվճար երթուղին դարձել է Madrid-360 կայուն զարգացման ծրագրի մի մասը։ Նախատեսվում է գործարկել էլեկտրաբուսներով առնվազն եւս մեկ անվճար երթուղի՝ Zero-002, որը նույնպես կթեթեւացնի քաղաքի կենտրոնի հասանելիությունը, որտեղ սահմանափակումներ կան սեփական ավտոմեքենաների հանդեպ։

Շատ եվրոպական քաղաքներ ավելի էկոլոգիական են դարձնում հասարակական տրանսպորտը։ Օրինակ, փարիզում մինչեւ 2024թ․ Օլիմպիական խաղերը ծրագրվում է 800 քաղաքային ավտոբուսներ փոխարինել էլեկտրաբուսներով, որպեսզի կրճատվի սմոգը։ Շատ քաղաքներում, օրինակ՝ Կոպենհագենում եւ Բրյուսելում, միայն առանձին երթուղիներում ավտոբուսները կփոխարինեն էլեկտրաբուսներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ