News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 30
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Դուք նպաստում եք առանց այն էլ ֆեյսբուքյան անառողջ մթնոլորտում անձի պատվի, արժանապատվության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և այլ հիմնարար իրավունքների ոտնահարմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` անդրադառնալով Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւվազյանի անձնական կյանքի քննարկումներին համացանցում:

«ՄԻ ԱՐԵՔ!

Մեկ շաբաթ է արդեն, ինչ մամուլում և ֆեյսբուքյան հարթակում շրջանառվում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի անձնական կյանքի որոշ մանրամասներ:

Ակնհայտ է, որ պաշտոնյաները գտնվում են հանրության օբյեկտիվի տակ և դա արդարացված է, որովհետև մենք բոլորս կրում ենք պատասխանատվություն և վարձատրվում պետության միջոցներից:

Սակայն, միևնույն ժամանակ, հորդորում եմ լրատվամիջոցներին և ֆեյսբուքյան օգտատերերին չթիրախավորել անձի մասնավոր կյանքը, հատկապես կնոջ`հաշվի առնելով երևույթների նկատմամբ կարծրատիպերի առկայությունը:

Այսպիսով, դուք նպաստում եք առանց այն էլ ֆեյսբուքյան անառողջ մթնոլորտում անձի պատվի, արժանապատվության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և այլ հիմնարար իրավունքների ոտնահարմանը: Դուք ատելության ալիք եք ուղղորդում այդ անձի վրա: Ձեր հրապարակումները, մեկնաբանությունները և զրույցները կարող են հոգեբանական, բարոյական, այս դեպքում նաև` ֆիզիկական սպառնալիք ստեղծել անձի և նրա ընտանիքի առողջության համար:

Մի արեք!»,- գրել է նա:

Տպել