News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իդլիբի շրջանում հրաձգության հետեւանքով Թուրքիայի զինծառայող է զոհվել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Թուրքական Գազիանտեպ շրջանի վարչակազմը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) ուժերի կողմից արձակված արկի պայթելու հետեւանքով Իդլիբի շրջանում զոհվել է մեր զինվորականը»,- ասվում է Twitter-ում տեղադրված հաղորդագրության մեջ։

Իդլիբում իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ ռուսական ու թուրքական զինվորականները նախաձեռնեցին լռության ռեժիմ սահմանելու հերթական փորձը, սակայն ահաբեկիչները միայն ուժեղացրեցին իրենց գրոհները, որոնց հետեւանքով զոհվեցին զինվորական մասնագետներ՝ ՌԴ-ից եւ Թուրքիայից։ Սիրիական բանակը նախաձեռնեց պատասխան գործողություններ ծայրահեղականների դեմ՝ փետրվարի 5-ին վերցնելով Սարակիբ քաղաքը։

Փետրվարի 11-ի առավոտյան սիրիական ընդդիմությունը, որին աջակցում է Թուրքիան, երկու՝ Սարակիբի եւ Նեյրաբի ուղղություններով մասշտաբային գրոհներ են սկսել Սիրիայի զորքերի դեմ։ Ընդդիմության հարձակումն ընթացել է թուրքական հրետանու հզոր կրակահերթի ներքո։ Մարտերին ակտիվորեն մասնակցել են «Ջեբխատ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցները։ Սիրիական բանակի ջոկատները հետ են մղել այդ գրոհները։ Գրոհայինները մարդկային զգալի կորուստներ են կրել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ