News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Cadillac-ի պատմության մեջ էլեկտրական ուժային սարքով առաջին մոդելն առաջիկայում կներկայացվի Նյու Յորքի ավտոսրահում, գրում է Motor-ը։

Ավտոմեքենաների դիլերների ազգային ասոցիացիայի հերթական համագումարում Cadillac-ի ղեկավար Սթիվ Քարլայլը պատմել է, որ առաջին էլեկտրամոբիլի շնորհանդեսը տեղի կունենա այս տարվա ապրիլին՝ Նյու Յորքի ավտոսրահում։ Կդառնա արդյոք առաջին էլեկտրաքարի պրեմիերան Cadillac-ի հիմնական ցուցանմուշների մաս, թե այն կլինի առանձին միջոցառում, դեռեւս գաղտնիք է։ Թոփ-մենեջերը նաեւ նշել է, որ ապրանքանիշը մեծ ծրագրեր ունի՝ կապված ներքին այրման շարժիչներից էլեկտրամոբիլների անցնելու հետ։

«Մենք թեւակոխում ենք նոր տասնամյակ ներքին այրման շարժիչներով, իսկ դրանից պետք է դուրս գանք էլեկտրական ուժային սարքերով։ Սակայն դրա համար մենք ստիպված կլինենք որոշ ժամանակ գոյատեւել միաժամանակ ե՛ւ մեկով, ե՛ւ մյուսով»,- ասել է Քարլայլը։ Շրջանառվող լուրերի համաձայն, Cadillac-ի առաջին էլեկտրաքարը պետք է ներկայացվեր այս տարվա սկզբին՝ CES ցուցահանդեսում, սակայն շնորհանդեսը ստիպված են եղել հետաձգել, որովհետեւ անցյալ աշնան գործադուլների պատճառով քրոսովերը պատրաստ չի եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ