News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ֆոնտ Մաժոր կատալոնական քարանձավում, որը Էսպլուգա դե Ֆրանկոլի բնակավայրի մոտ է, հնագետները քարե դարի ավելի քան հարյուր նկար են հայտնաբերել։ Դրանց մեծ մասը աբստրակտ է, սակայն մոտ քառասունը պատկերում են կենդանիներ, որոնք մի ժամանակ ապրել են այդ տարածքում՝ ողջերուներ, ձիեր ու ցուլեր, գրում է «Գիտություն եւ տեխնիկա»-ն։

Դատելով ոճից՝ նկարները տարբեր ժամանակների են պատկանում՝ վերին պալեոլիթից մինչեւ նեոլիթ։ Գիտնականների կարծիքով՝ նկարների թիվը եւ տարբեր ամսաթվերը խոսում են այն մասին, որ քարանձավը ինչ-որ կարեւոր վայր է եղել մարդկանց համար, հնարավոր է՝ սրբավայր։ Օգտագործել են արդյոք թվագրումները ստուգելու այլ միջոցներ, բացի ոճագիտական անալիզից, պարզ չէ։

Նկարները փորագրված են փափուկ նստվածքային ժայռերի վրա, այդ պատճառով խիստ վնասված են՝ երկար ժամանակ քարանձավը եղել է էքստրեմալ զբոսաշրջության վայր, եւ այցելուները, իրենք էլ այդ մասին չիմանալով, վնասել են բազմաթիվ պատկերներ։ Հենց նկարների փխրունության պատճառով էլ քարանձավը դժվար թե այլեւս բացեն զբոսաշրջիկների համար։ Հուշարձանը պաշտպանելու համար հետազոտողները երկար ժամանակ չէին հայտնում դրա մասին, թեեւ պատկերները գտնվել են 2019թ․ հոկտեմբերին։ Հնագետներն իրենք էլ վախենում են վնասել դրանք, այդ պատճառով ուզում են քարանձավի մանրամասն եռաչափ սքանավորում անել, որպեսզի այն հեռվից ուսումնասիրեն։ Հնարավոր է՝ 3D-մոդելը ժամանակի ընթացքում հասանելի լինի նաեւ լայն հասարակությանը։ Առայժմ գիտնականները քարանձավից կարճ հոլովակ են հրապարակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ