News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

«Զվարթնոց» օդանավակայանում  իրականացված տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

NEWS.am-ի թղթակից օդանավակայանից հայտնում է, որ ԱԻՆ-ը եւ ոստիկանությունը դադարեցրել են որոնողական աշխատանքները «Զվարթնոց» օդանավակայանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 22-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի դեմ շուրջ 1,5 միլիարդ դոլարի պահանջ է ներկայացվել. արբիտրաժային գործերի համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում
Ընդհանուր առմամբ, ներկա պահին միջազգային արբիտրաժային ու օտարերկրյա դատարանների վարույթներում քննվում է Հայաստանի մասնակցությամբ 7 վեճ...
Երեւանում 11-ամյա տղան 5-րդ հարկի տանիքից ընկել է Nissan-ի վրա
Երեխային առաջինը բնակիչներն են օգնություն ցուցաբերել և իրենց ավտոմեքենայով…
Մոսկվայում թոշակառու է ձերբակալվել՝ Մինինի և Պոժարսկու հուշարձանի վրա «ԳՈՒՌ» հապավումը գրելու համար
Այժմ կնոջը սպառնում է մինչև հինգ միլիոն ռուբլի տուգանք, կամ մինչև 480 ժամ հարկադիր աշխատանք, կամ մինչև...
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը 25-ամյա Մաքսիմը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին...
Երևանում տեխսպասարկման կետերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են Volkswagen-ը, Ford-ը և Opel-ը. կա տուժած
Հուլիսի 17-ին՝ ժամը 11։55-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ