News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Եվրոպայի տարբեր անկյուններից ժամանած հայտնիները Լոնդոնում անցկացրել են բողոքի ակցիա WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու դեմ, գրում է The Guardian-ը:

Ակցիայի հարյուրավոր մասնակիցներից էին Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆաքիսը, Pink Floyd-ի առաջնորդ Ռոջեր Ութերսը, դիզայներ Վիվյեն Վեսթվուդը:

Ակցիայի մասնակիցները հավաքվել էին Բրիտանիայի մայրաքաղաքի Խորհրդարանական հրապարակի մոտ:

Հանրահավաքի ընթացքում ելույթ է ունեցել Ասանժի հայրը՝ Ջոն Շիփթոնը, եւ հայտարարել, որ չի հասկանում՝ ինչու են իր որդուն պահում ամենախիստ ռեժիմով բանտում Բելմարշում:

«Ես փոխանցում եմ նրա սերը, նրա նպատակի ազնվականությունն ու նրա բնավորության ուժն ինը տարի անց»,-նշել է Ասանժի հայրը:

Իսկ WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիսթին Հրաֆնսոնը դիմել է ներկաներին՝ ընդգծելով, որ նրանք հակազդում են «մութ ուժերին»:

«Պոսքը չի վերաբերում ձախերին կամ աջերին: Մենք կարող ենք միավորվել դրա շուրջ: Դրանք մութ ուժեր են ընդդեմ նրանց, ովքեր ցանկանում են արդարություն, թափանցիկություն եւ ճշմարտություն»,-հայտարարել է Հրաֆնսոնը:

Պարբերականը նշում է, որ միջոցառման մասնակիցները ժամանել էին Լոնդոն Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից եւ եվրոպական այլ երկրներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ