News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 06
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Lego խաղալիքներ արտադրող ընկերության դիզայներ եւ հայտնի մարդուկի մինի-արձանիկի ստեղծող Հենս Նիգարդ Կնուդսենը մահացել է 78 տարեկան հասակում Դանիայի արեւմուտքում՝ Խվիդե-Սանդե քաղաքում: Այդ մասին շաբաթ հաղորդել է France-Presse  գործակալությունը՝ վկայակոչելով դիզայների նախկին գործընկեր Նիլս Միլան Փեդերսենին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Նա ուներ ֆանտաստիկ երեւակայություն, ուներ այնքան շատ գաղափարներ»,-գործակալությունը մեջբերում է Փեդերսենի խոսքերը:

Կնուդսենը ծնվել էր 1942 թվականին: Նա աշխատել էր Lego-ում 1968-2000 թվականներին, իսկ 1970-ականներին դարձել էր շարժական ձեռքերով եւ ոտքերով հանրահայտ «փոքրիկ մարդուկի» հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ