News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 29
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Իտալիայի կառավարությունը սահմանափակել է տեղաշարժվելու ազատությունը երկրի հյուսիսային այն շրջաններում, որտեղ հատկապես տարածված են COVID-19 կորոնավիրոսով վարակվելու դեպքերը, հաղորդում է DW-ը:

Համաճարակի կենտրոն համարվող շրջանների բնակիչներին կարգելվի հեռանալ այդտեղից, կարգելվի նաեւ այդտեղ մուտքը, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:

Նույն օրը Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտում հայտնել են, որ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսի 79 դեպք, 2 մարդ զոհվել է, 1 մարդ՝ բուժվել:

Ամենամեծ թվով վարակվածները՝ 54 դեպք, գտնվում են Լոմբարդիայում, որտեղ հատուկ միջոցառումներն առնչվում են շուրջ 50 հազար մարդու 9 բնակավայրերում Միլանից 60 կմ հեռավորության վրա՝ Կոդոնյո քաղաքում: Հենց Կոդոնյոյում փակ են սուպերմարկետներն ու ռեստորանները, փողոցներում փոքրաթիվ անցորդներ են կրում պաշտպանիչ դիմակներ: Միլանում քաղաքապետը կարգադրել է փակել հանրային հաստատությունները:

Հարեւան Վենետո շրջանում գրանցվել է վարակի 17 դեպք, մի շարք քաղաքներում դադարեցվել են դպրոցների, սպորտային կենտրոնների, սրճարանների եւ գիշերային ակումբների աշխատանքը: Վիրուսի հետեւանքով մահացած առաջին ԵՄ քաղաքացին այդ շրջանի 78-ամյա բնակիչն էր, իսկ երկրորդը՝ 77-ամյա կին էր, որը մահացել էր Լոմբարդիայում: Իշխանությունները կարգադրել են չեղարկել բոլոր սպորտային եւ հասարակական միջոցառումները երկու շրջաններում փետրվարի 23-ին:

Վարակի երկու դեպք է գրանցվել Էմիլիա-Ռոմանյա եւ Լացիո շրջաններում, եւս մեկը՝ Պյեմոնտեում: Իտալիան կորոնավիրուսից առավել տուժած եվորպական երկրներից մեկն է, դեռեւս հունվարի 31-ին այդտեղ հայտարարել էին արտակարգ դրություն վարակի տարածման առնչությամբ:

Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի 16 դեպք, Ֆրանսիայում՝ 12, այդ թվում՝ 1 դեպք մահվան ելքով: COVID-19 կորոնավիրուս կոչվող հիվանդության հետեւանքով զոհվել է արդեն ավելի քան 2300 մարդ ամբողջ աշխարհում: Հիվանդության գրեթե բոլոր դեպքերը, այդ թվում՝ մահվան ելքով, գրանցվել են Չինաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ