News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախկին ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարի տանը մահացած հայտնաբերված «Ինտեր» հեռուստաալիքի նախկին թոփ մենեջեր, գործարար Սերգեյ Ստարիցկիի ընկերը՝ Վլադիմիր Կոստերինը, հերքել է ինքնասպանության մասին վարկածը, գրում է «Կոմմենտարիի»-ը:

«Խնդրում եմ ԶԼՄ-ներին չտարածել ինքնասպանության մասին վարկածը, քանի որ դա սուտ է: Փորձագետները հաղորդում են այլ բնույթի տեղեկատվություն. կրակել են 3-5 մետրից»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Նա նշել է, որ ծանոթ էր Կոստերինի հետ տասնյակ տարիների ընթացքում, եւ զոհվածն ուներ շատ ծրագրեր իր բիզնեսը զարգացնելու եւ նոր նախագծերի շուրջ:

Ինչպես հաղորդել է «Կոմմենտարիի» կայքը, համաձայն ոստիկանության տեղեկությունների՝ փետրվարի 21-ի երեկոյան Կիեւի տներից մեկում հրազենի միջոցով ինքնասպան է եղել տղամարդ: Ընդ որում՝ տան տերերն այդ պահին գտնվել են մյուս սենյակներում: Ոստիկանությունը դիտարկում է ինքնասպանությունը՝ որպես ողբերգության հիմնական վարկած:

Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնել են, որ զոհվածը գործարար, «Ինտեր» հեռուստաալիքի նախկին գլխավոր մենեջեր Սերգեյ Ստարիցկին էր: Նա մահացել է նախկին արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարի տանը Jericho 941 հրազենից արձակված կրակոցի հետեւանքով, որը գրանցված է նախկին ԱԳ նախարարի անունով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ