News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆլորիդա նահանգում քայլարշավների սիրահար կինը հանդիպել է շողացող օձ, որը սովորաբար չի բնակվում այդ տարածքում ավելի քան 50 տարի, հաղորդում է  CNN-ը:

122 սմ երկարությամբ իր գտածոն Թրեյսի Քոթենը հայտնաբերել է Օկալայի Ազգային անտառում:

Նահանգի բնագիտության թանգարանում հաստատել են, որ վերջին անգամ շողացող օձին, որը բնակվում է հիմնականում Հարավ-Արեւելյան Ասիայում, հանդիպել են նահանգում 1969 թվականին:

Մասնագետները նշել են, որ շողացող օձերն անվտանգ են եւ թունավոր չեն, բնակվում են ջրային բուսականության շրջանում եւ սիրում են ջուրը:

Կենսաբանների կարծիքով՝ օձերի այդ տեսակը կարող էր հայտնվել Ֆլորիդայում՝ ճանապարհորդելով անտառի միջով ջրի մակարդակի փոփոխության արդյունքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ