News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ինձ համար մեծ պատիվ էր ներկա գտնվել Ձերդ Մեծության գահակալության խորհրդանշական իրադարձությանը: Լիահույս եմ, որ Հայաստանի և Ճապոնիայի միջպետական հարա­բերություններում արձանագրված հաջողություններն ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցությունն այսուհետ ևս կշարունակեն խորանալ և ամրապնդվել: Մաղթում եմ Ձեզ և կայսերական ընտանիքին քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ