News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մոտ 3.5 ամիս առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով քննչական գործողություններ այս պահին չեն իրականացվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը:

«Չգիտեմ կոնկրետ, թե որն է պատճառը, բայց այս պահին քննչական գործողություններ չեն իրականացվում: Ոչ մի նորություն նախաքննությունից չկա, նախաքննությունն էլ դեռ պետք է շարունակվի»,- ասաց նա:

Փոխգնդապետի եղբայրը հավելեց, որ եղբոր առողջական վիճակում 5 ամիս անց ոչ մի փոփոխություն չկա. «Գիտակցություն դեռ չի գալիս, աչքերն է միայն բացում: Բժիշկն ասել է` փոփոխություն հնարավոր է 6 ամիս անց լինի: Սպասում ենք դեռ»:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւե է միջադեպին` չկանխելով այն: Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։

Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար: Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Փետրվարի 23-ին, ժամը 10:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Սարալանջ գյուղի 4-րդ փողոցի տնակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տնակի դուռը և հայտնաբերել Բորիս Ժ.-ի (ծնված 1938 թ.) դին:

Տպել
Ամենաշատ