News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկարան դեռեւս չի կատարել Սիրիայի հարցով պայմանավորվածության դրույթները, որոնք ձեռք էին բերվել Սոչիում ավելի քան մեկ տարի առաջ: Այդ մասին կիրակի «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տվյալ դեպքում կարելի է միանշանակ խոսել այն մասին, որ դեռեւս չեն կատարվել Սոչիի պայմանավորվածությունները, որոնք ավելի քան մեկ տարի առաջ ստորագրվել են երկու նախագահների կողմից, եւ որոնցում ասվում է, որ հենց Թուրքիան պետք է ապահովի ծանր զինամթերքի դուրսբերումը, սահմանազատումը եւ այլն»,-ասել է նա:

«Ռազմական տեխնիկայի շատ վտանգավոր նմուշներ են հայտնվում նրանց ձեռքում: Եւ այդ ամենը, ցավոք, չի նպաստում իրավիճակի կարգավորմանը»,-նշել է Պեսկովը:

Փետրվարի սկզբում իրավիճակն Իդլիբում կտրուկ սրվել էր: Դա տեղի էր ունեցել, երբ ռուսական եւ թուրքական զինվորականները նախաձեռնել էին լռության ռեժիմ սահմանելու հերթական փորձը, սակայն ահաբեկիչները միայն ուժգնացրել էին իրենց հարձակումները: Չորեքշաբթի Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է գործադրել իր ողջ մարտական ուժը Իդլիբում գործողություններ անցկացնելու դեպքում: Նա նաեւ հայտարարել էր, որ նոր ռազմական գործողության սկիզբն Իդլիբում «միայն ժամանակի խնդիր է» եւ դա անցկացնելու համար բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարված են:

Ըստ ռուս-թուրքական հուշագրի, որը ստորագրվել էր 2018 թվականի սեպտեմբերի 17-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ բանակցությունների արդյունքում, պլանավորվում էր ստեղծել Իդլիբում 15-20 կմ երկայնքով ապառազմականացված գոտի: Սակայն այդ ժամանակ Անկարան խնդրել էր լրացուցիչ ժամանակ եւ հետաձգել Իդլիբում համատեղ պարեկային ծառայությունն իրականացվելու սկիզբը իր կողմից անվտանգությունը երաշխավորելու անհնարինության կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ