News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 22-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Կոտաքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած 2 վերքեր» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա, որը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հարզդանի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 18-այա Արտյոմ Հ.-ն է: Մինչ բժիկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Մեղրաձոր գյուղի միջնակարգ դպրոցին հարակից ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Արտյոմ Հ.-ի և նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Վահան Ս.-ի միջև, որի ընթացքում Վ. Ս.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Արտյոմ Հ.-ին: Կարճ ժամանակում ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ Վահան Ս.-ն ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից տեղափոխվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ կասկածյալ Վահան Ս.-ն սովորում է Երևանում գործող պետական քոլեջներից մեկի 3-րդ կուրսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ