News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 28
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Փետրվարի 23-ին, ժամը 15:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի «Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Խաչասար» կոչվող հատվածում հերթապահություն իրականացնող Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի ձնագնացը բարձրանալով սարը փրկարարների և Հայկական կարմիր խաչ ընկերության աշխատակիցների համատեղ ուժերով Հովսեփ Մ.-ին (ծնված 2006թ.) պատգարակով մոտ 1.5 կմ անվտանգ իջեցրել են սարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ:

Տպել