News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը շարունակում է բարելավել բանակն ու նավատորմը ժամանակակից զենք եւ ռազմատեխնիկա ներգրավելու համար, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված Պաշտպանության նախարարության համերգի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Երկրի ղեկավարը նշել է, որ իշխանությունները պատրաստվում են հետագայում եւս ամրապնդել ռազմավարական ուժերի պոտենցիալը, ուղարկել նորագույն ռազմամթերք բոլոր տեսակի զորքերին, այդ թվում՝ լազերային եւ գերձայնային համալիրներ, ինչպես նաեւ բարձր ճշգրտության համակարգեր:

Նախագահն ընդգծել է, որ ռուսական զենքի բազմաթիվ տեսակներ չունեն անալոգներ աշխարհում:

«Ընդ որում՝ մի շարք հեռանկարային նմուշներով՝ դա փաստացի «ապագայի զենք» է, մենք արդեն անցել ենք փորձարկման փուլից դրանք մարտական հերթապահության մեջ կիրառելու եւ մշտական պատրաստվածության ռեժիմին»,-ասել է նա:

Պուտինի խոսքով՝ ամբողջ այդ ռազմամթերքն ապահովում է Ռուսաստանի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ