News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանձնարարել է առողջապահության եւ բժշկական կրթության նախարարությանը ստեղծել Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային հանձնաժողով, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ռոհանին կոչ է արել Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարությանը մոբիլիզացնել բոլոր ուժերը հիվանդության տարածումը կանխելու եւ այն ոչնչացնելու ուղղությամբ:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջում Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչել է դա որպես միջազգային մասշտաբի արտակարգ դրություն, որը բնութագրվում է որպես  բազմաթիվ օջախներով համաճարակ: Չինաստանի սահմաններից դուրս վարակվածներ են գրանցվել 27 երկրներում՝ ներառյալ Իրանը:

Նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքով զոհերի թիվն ամբողջ աշխարհում հասել է 2463-ի, իսկ վարակվածների թիվը՝ 78 000-ի:

Իրանում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ