News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.47
EUR
553.45
RUB
6.46
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթի Կոջան հայտարարել է, որ Իրանի հետ սահմանը կփակվի ԻԻՀ-ում գրանցված կորոնավիրուսի բռնկման պատճառով, հաղորդում է Associated Press-ը:

Նրա խոսքով՝ տեղական ժամանակով 20:00-ից կդադարեցվեն նաեւ իրանական ավիաչվերթները, իսկ ճանապարհներն ու երկաթուղային հաղորդակցումը կփակվի ավելի վաղ:

Ուրբաթ Թուրքիան սկսել էր անցկացնել Իրանից ժամանած քաղաքացիների բժշկական ստուգում:

Առողջապահության նախարարի խոսքով՝ արդյունավետ միջոցների շնորհիվ նրանց հաջողվել է կանխարգելել վիրուսի ներթափանցումը երկրում, սակայն, այդուհանդերձ, Իրանից տագնապալի լուրերը մտահոգել են Թուրքիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել