News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.5
EUR
551.62
RUB
6.43
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Վենետիկի պատրիարքարանը (Հռոմեական կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսություն) հայտարարել է բոլոր պատարագները չեղարկելու մասին, այդ թվում՝ առաջիկա «մոխրոտ չորեքշաբթին», որով սկսվում է մեծ պահքն՝ ըստ կաթոլիկ օրացույցի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ANSA-ին:

Այդ որոշումը, որը վերաբերում է կիրակնօրյա ծառայություններին, ընդունվել է կորոնավիրուսի տարածման եւ Վենետոյի իշխանությունների՝ ցանկացած հանրային գործունեություն դադարեցնելու կարգարդության կապակցությամբ: Ընդ որում՝ եկեղեցու ներկայացուցիչները խորհուրդ են տվել հավատացյալներին չմոռանալ աղոթքի մասին եւ առաջնորդվել հոգեւոր ծառայությամբ, որը հաղորդվում է ռադիոյով եւ հեռուստատեսությամբ:

Համաձայն իշխանությունների վերջին տվյալների՝  Իտալիայում 2019-nCov կորոնավիրուսով վարակված է ավելի քան 150 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ