News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.47
EUR
553.45
RUB
6.46
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Քրեական գործերով դաշնային վարչությունը (BKA) բացել է հատուկ ինտերնետային էջ, որում Հանաուում կատարված ահաբեկչության պոտենցիալ վկաները կարող են տեղադրել լուսանկարներ եւ տեսանյութեր, ինչպես նաեւ գրել սեփական վկայությունները, գրում է DW-ը:

Ինչպես նշվում է քրեական ոստիկանության հայտարարության մեջ, դա արվել է «կատարվածի հանգամանքներն ամբողջովին պարզելու համար»: Բացի այդ, նշվում է տեքստում, վկաները նաեւ կարող են դիմել BKA-ին նշված անվճար հեռախոսահամարով:

Երեք օր առաջ՝ փետրվարի 19-ին, 43-ամյա գերմանացի Թոբիաս Ռ.-ն սպանել է ինը մարդու Ֆրանկֆուրտից 20 կմ հեռավորության վրա գտնվող Հանաու քաղաքի երկու նարգիլե-ակումբներում: Առնվազն հինգ մարդ ստացել է ծանր վիրավորում հրաձգության հետեւանքով: Այնուհետեւ նա վերադարձել էր տուն, որտեղ, ենթադրաբար, սպանել սեփական 72-ամյա մորն ու ինքնասպան եղել: Հրաձգության հետեւանքով առնվազն հինգ մարդ ծանր վիրավորում էր ստացել: Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը ճանաչել էր Համաուում հրաձգությունը որպես ռասիստական դրդապատճառ ունեցող ահաբեկչություն:

Փետրվարի 22-ին, Շտուտգարդում անհայտ անձը կրակել է շենքի պատուհանների ուղղությամբ, որոնցից մեկը նարգիլե-ակումբի ցուցափեղկն էր: Տուժածներ չեն եղել, քանի որ հանցանքի պահին տարածքը դատարկ էր: Անցկացվում է հետաքննություն քաղաքական դրդապատճառներով հանցագործությունների դեմ պայքարի բաժնի (BKA ) կողմից: Իրավապահները հայտնել են AFP-ին, որ դեռեւս նրանց չի հաջողվել ստանալ ապացույցներ, որ այդ հարձակման համար կարող են պատասխանատվություն կրել աջակողմյա արմատականները, սակայն «հետաքննությունն իրականացվում է բոլոր ուղղություններով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել