News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կիրակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հաշտությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սպիտակ տան բացատում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ամերիկայի առաջնորդին հարցրել էին ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին: «Ես կցանկանայի, որ նրանք համաձայնության գան: Եթե նրանք համերաշխ լինեին միմյանց հետ, դա հրաշալի կլիներ ամբողջ աշխարհի համար»,-նշել է Թրամփը Հնդկաստան մեկնելուց առաջ:

Անցած տարվա սեպտեմբերի վերջում երկրի ղեկավարը հայտարարել էր, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը վերջին ամիսների ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել երկկողմանի հարաբերություններում: Սեպտեմբերի սկզբում նա շնորհավորել էր Մոսկվային եւ Կիեւին գերեվարված անձանց փոխանակման առիթով եւ հույս հայտնել, որ դա կդառնա առաջին հսկայական քայլը դեպի խաղաղություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ