News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Google ընկերությունը Google Play խանութից հեռացրել է շուրջ 600 հավելված, որոնք գովազդ էին պարտադրում օգտատերերին: Ընդհանուր առմամբ խախտում արած ծրագրերը ներբեռնվել են ավելի քան 4.5 միլիոն անգամ, գրում է  Kod.ru-ն:

Google-ում բացատրել են, որ հեռացված հավելվածները վնասակար չէին, սակայն խախտել են գովազդ տեղադրելու մասին ընկերության քաղաքականությունը: Հեռացված հավելվածները նաեւ արգելափակվել են Google AdMob եւ Google Ads հարթակներում:

Google-ի սահմանած կանոններն արգելում են ցուցադրել գովազդ, երբ հավելվածը չի օգտագործվում, ինչպես նաեւ ստիպել օգտատիրոջը սխալմամբ սեղմել հայտարարության վրա: Google-ում այդպիսին համարվում է այն կոնտենտը, որը հայտնվում է «հանկարծակի՝ վատթարացնելով կամ միջամտելով սարքի գործառույթներն օգտագործելու հարմարավետությանը»:

Google-ի փորձագետները գրում են, որ նրանք այդպիսի քայլերի են դիմել, երբ իմացել են մի շարք մեթոդների մասին, որոնք ծրագրավորողներն օգտագործում են վերջին շրջանում իրենց հավելվածներից դուրս հայտարարություններ ցուցադրելու համար: Այդօրինակ չարաշահումներ բացահայտելու համար մշակվել է «նորարարական մոտեցում, որը հիմնված է մեքենայական ուսուցման վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ