News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Արման Թաթոյանը փետրվարի 21-22-ը համատեղ այցեր են կատարել Արցախում տեղակայված որոշ զորամասեր, ինչպես նաև ռազմական ոստիկանություն ու Շուշիի քրեակատարողական վարչություն, հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։  

Պաշտպաններն իրենց շրջայցերի ու առանձնազրույցների ժամանակ հատուկ ուշադրություն են դարձրել զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին և առնչվող հիմնախնդիրներին: Նրանք ծանոթացել են զինծառայողների սոցիալ-կենցաղային ու բուժսպասարկման պայմաններին, ինչպես նաև ծառայության կազմակերպման որոշ այլ առանձնահատկությունների:

Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժնում ու կարգապահական վաշտում և Շուշիի քրեակատարողական վարչությունում Պաշտպաններն ուսումնասիրել են զինծառայողների կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների հիմքերը, նրանց պահման պայմանները, արտաքին աշխարհի հետ կապի ապահովման և հարակից այլ հարցեր:

Ուսումնասիրությունների և առանձնազրույցների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանների գլխավորած թիմերը արձանագրել են որոշ համակարգային հիմնախնդիրներ ու անհատական բողոքներ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպաններն իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան առաջարկներ են ներկայացնելու պետական լիազոր մարմիններին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ