News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 09
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին:

«Խորը ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին եւ հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշել է ԱԳ նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում:

Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի եւ Իրանի սահմանին: Էպիկենտրոնը գտնվել է իրանական Հաբաշ –է Օլյա գյուղից ոչ հեռու, որը Թուրքիայի հետ սահմանից հեռու է շուրջ 10 կիլոմետր: Երկրաշարժի հզորությունը եղել է 5.7 մագնիտուդ:

Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 9 մարդ, 37 մարդ տուժել է:

Զոհվածների թվում կան երեխաներ: Տուժածներից  8-ը գտնվում է ծանր վիճակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ
Հայաստան, Ճամբարակ քաղաքից 13 կմ հարավ-արեւմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ…
Արեւելյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 06:39-ին Մամիշլարի գյուղում...
Վան քաղաքից 55 կմ հարավ-արևելք տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում
Ըստ նախնական տվյալների երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան…
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է Վրաստանի հարավում՝ պետական սահմանից 2 կմ հեռավորությամբ…
Կալիֆոռնիայում 5,8 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Ռիջքրեսթ քաղաքից 96 կմ դեպի հյուսիս-արեւելք․․․
Մեքսիկայում երկրաշարժ է տեղի ունեցել. հաղորդվում է 3 երկրների համար ցունամիի սպառնալիքի մասին
Ավելի վաղ հաղորդվել է, որ երկրաշարժի օջախը գտնվել է Մեխիկոյից դեպի հարավ 26,3 կմ խորության վրա...