Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 23-ին, ժամը 23:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 270 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW X6» (վարորդ՝ Արկադի Վ.) եւ «Mercedes C» (վարորդ՝ Ալբերտ Ե.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:
«Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Սյուզաննա (2005 թ.) եւ Դիաննա (2010 թ.) Վ.-ները հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Մարինե Գ.-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: