News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին եւ նրանց ընտանիքներին:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց կենտրոնի գործունեության պատմությունը, միջազգային բժշկության ոլորտում արձանագրած ձեռքբերումները, պարգեւատրումները՝ հատկապես հատկանշական համարելով այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում Հայաստանը ճանաչվել է բացառիկ երկրներից մեկը, որտեղ հաղթահարված է ՄԻԱՎ վարակի փոխանցումը մայրիկից զավակին:

Տիար Ս․ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին, որ  կենտրոնի գոյության երեսուն տարիների ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ակտիվ գործակցում է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց կենտրոնի բժիշկներին՝ ընդգծելով, որ վերջիններս կարեւոր առաքելություն են իրականացնում ՁԻԱՀ կանխարգելման ոլորտում: Գարեգին Երկրորդ Հայրապետը գոհունակությամբ փաստեց, որ կենտրոնի բժիշկները մեծ ջանքեր են գործադրում ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց կյանքի նկատմամբ վերստին հավատք, վստահություն եւ սեր ներշնչելու համար: Նորին Սրբությունը ողջունեց նաեւ կենտրոնի տնօրենի եւ աշխատակիցների սերտ կապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ եւ նրանց հավատարմությունը քրիստոնեական արժեքներին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստծու օգնականությունն ու օրհնությունը մշտապես ուղեկից լինի բժիշկներին` իրենց պատասխանատու առաքելության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ