News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Իշխանությունների հետ հանդիպման ժամանակ քննարկվող հարցերից մեկը եղել է Արցախի հարցը: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Խաչատուրյանը:

«Այո, խոշոր բաժինը վերաբերում է Արցախյան բանակցություններին եւ դրանից անկախ մեր տանելիք աշխատանքների մասին տեղեկատվության փոխանակումն է, օրինակ ինչպես ենք տանում ինքնորոշման իրավունքի շեշտավորումը բոլոր երկրներում, որտեղ ենք թիրախավորում, որ ուղղակի Արցախի ճանաչման աշխատանք տանենք, նաեւ ինչպես կարելի է օժանդակել Արցախին տնտեսապես, ֆինանսական միջոցներով: Մենք Արցախից երիտասարդներ ենք ստանում, որոնք աշխատում են մեր հանձնախմբերում»,-ասաց նա:

Խաչատուրյանն ընդգծեց, որ 2020 թվականն իրենց համար կարեւոր տարի է, որովհետեւ Սեւրի դաշնագրի 100-ամյակն է. «Այդ առումով ԱԳՆ-ում հանդիպման ժամանակ Ֆրանսիայում, Սեւրում  մեր կատարելիք աշխատանքների մասին տեղեկություններ փոխանցեցինք: Վաշինգթոնում մեր կազմակերպելիք մեր ձեռնարկների մասին տեղեկություն փոխանցեցինք: Բնականաբար դրանք աշխատանքներ են, որոնք ավելի հեշտ մենք կարող ենք անել, քան պետությունը, որը մի քիչ զգուշավորություն է ցույց տալիս, քանի որ այնտեղ հողային պահանջատիրության բաղադրիչ:

Մեզ համար Սեւրը կարեւոր պարտամուրհակ է հայ ժողովրդի նկատմամբ, որը պետք է կատարվի երեք կենտրոններում՝ Վաշինգթոն, Փարիզ եւ Հայաստան»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ