News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

«Համերաշխություն» կուսակցությունը և համանուն շարժումը կոչ են անում չմասնակցել սահմանադրական հանրաքվեին, դրանով կասեցնել ազգակործան ծրագրերի իրականացման հերթական փուլը։ Այս մասին կուսակցությունը հայտարաություն է տարածել:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Համերաշխություն» կուսակցության և համանուն շարժման հազարավո՛ր կողմնակիցներ,

Ինչպես տեսնում ենք, մեր երկու պետականությունները այս իշխանությունների ծրագրած և հետևողական գործողությունների արդյունքում ներքաշվում են պառակտումների և համընդհանուր քաոսի մեջ։ Ծրագրված հերթական քայլերից մեկը, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեն է, որի բուն նպատակն է ժողովրդի անունը շահարկելով ճանապարհ բացել մեր հասարակության ձեռքերով, ավելի ճիշտ՝ «ակտիվ» մասնակցությամբ Ամուլսարի շահագործման և Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման, ԼԳԲՏ համայնքի կայացման, ռուսական ռազմաբազայի դուրս բերման, Իրանի հետ սահմանի փակման, Եկեղեցու վարկաբեկման, Արցախի հարցի ձախողման համար (չհաշված մեզ դեռևս անհայտ հակազգային գործողությունները)։

Սիրելի՛ հայրենակիցներ, «Համերաշխություն» կուսակցությունը և համանուն շարժումը կոչ են անում չմասնակցել սահմանադրական հանրաքվեին, դրանով կասեցնել ազգակործան ծրագրերի իրականացման հերթական փուլը։

Մենք կարծում ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանում կլինի բոլորովին այլ քաղաքական իրավիճակ: Աստված մեզ պահապան»,- ասվում է հայտարարությունում։

Տպել
Ամենաշատ