News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի վերարտադրությունը, որը հավաքվել է Ռուբիկ-կուբիկներից, Փարիզի աճուրդում 480 200 եվրոյով են վաճառել,  հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Articurial աճուրդային տանը։

«Ռուբիկ Մոնա Լիզա» աշխատանքը ստեղծվել է 2005թ․՝ «Զավթիչ» (Invader) հորջորջվող անանուն ֆրանսիական նկարչի կողմից, որն իր դեմքը դիմակի տակ է թաքցնում։ Ինչպես հայտնել են աճուրդի տան աշխատակիցները, Ռուբիկ-կուբիկից պատրաստված նրա աշխատանքների թվում «Մոնա Լիզան» ամենամոտն է բնօրինակին»։

Հեղինակին անհրաժեշտ է եղել 330 «կուբիկ», որպեսզի հավաքի Ջոկոնդային։ «Ռուբիկ Մոնա Լիզան» դարձել է ամենաթանկարժեք նրա ստեղծագործությունը, թեեւ սա հեղինակի միակ գործը չէ։ Առաջին անգամ նա հանրահայտ է դարձել Space Invaders հին տեսախաղի մոտիվներով իր խճանկարային աշխատանքների շնորհիվ։ Ինչպես նշում է հեղինակը, իրեն հաջողվել է կերպարվեստում ստեղծել նոր ուղղության՝ «ռուբիկ-կուբիզմ»։

«Ռուբիկ-կուբիկը շատ գրավիչ նյութ է,- նկարչի խոսքերն է մեջբերում Articurial-ը,- այն միաժամանակ հասարակ է եւ բարդ։ Գիտե՞ք արդյոք, որ խորանարդը պոտենցիալ պարունակում է գույների համադրման ավելի քան 43 մլրդ կոմբինացիա։ Իմ շարքերից մեկը կոչվում է «Գլուխգործոցների Ռուբիկ», եւ այն ունի անցյալի վերաիմաստավորման գաղափար։ Գաղափարն այն է, որ կարողանաս խաղալ արվեստի պատմության հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ