News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.47
EUR
553.45
RUB
6.46
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական, միջոցառումների արդյունքում բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության եւ սպանության փորձ կատարելու դեպքերի  հանգամանքերը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2020 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում Էջմիածնի բնակիչը համաքաղաքացուն ապօրինաբար դիտավորությամբ  կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող «ԱԿ-47» տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ եւ սպանել նրան։

Այնուհետեւ, նույն ինքնաձիգով սպանվածի կնոջը ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել վերջինիս ու նրա 6-ամյա եւ 12-ամյա անչափահաս երեխաների  ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ սպանվածի կինը  երեխաների հետ մտնելով տուն, փակել է մուտքի երկաթյա դուռը եւ թաքնվել։

Առերեւույթ հանցագործության առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) 1-ին մասով,  34-104-րդ հոդվածի (Սպանության հանցափորձ) 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով՝ Էջմիածնի բնակիչը ձերբակալվել է:

Կատարվում են մեծածավալ  քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ նշված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրբելի փողոցում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցներ
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր ուղևորի ինքնությունը…
Չշահագործվող արտադրամասի տարածքից մետաղյա տարաներ է գողացել
Մոտ մեկ ամիս առաջ նույն արտադրամասից հափշտակել էր մետաղյա թիթեղներ․․․
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Տղամարդկանց բնակության վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է գողոնի որոշ մասը․․․
Գյումրիի բնակարաններից մեկում 81-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին․․․
Հափշտակություն կատարելու նպատակով մտել է տուն և արժեքավոր ոչինչ չգտնելով` խոհանոցի պահարանից բանալիներ է հափշտակել
Պարզվել է, որ նա փետրվարին լինգով բացել էր Տորունիք համայնքի 2-րդ փողոցի տներից մեկի մուտքի դուռը, հետո մտել նկուղ, բայց արժեքավոր բան չգտնելով` հեռացել էր․․․
Դիլիջանում հայտնաբերվել է 30խմ հաճարենի տեսակի ապօրինի փայտանյութ
Ոստիկանության աշխատակակիցների հետ համատեղ Իջեւան-Երեւան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների անշարժ պահակակետում իրականացվող շուրջօրյա ծառայության…