News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Հնդկաստան կմատակարարի ընդհանուր 3 մլրդ դոլար գումարի ռազմական ուղղաթիռներ եւ այլ մարտական տեխնիկա: Երկուշաբթի ամերիկացի առաջնորդը հնդիկ վարչապետ Նարենդրա Մոդիի հետ ելույթ է ունեցել Հնդկաստանի Գուջարաթ նահանգում, որտեղ պաշտոնական այց է կատարել, հայտնում է NDTV-ն:

«Ես ուրախությամբ ցանկանում եմ հայտարարել, որ մեր ներկայացուցիչները վաղը գործարքներ կստորագրեն Հնդկաստանի Զինված ուժերին ընդհանուր 3 մլրդ դոլար գումարի ռազմական ուղղաթիռների եւ այլ սարքավորումների մատակարարումների մասին»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ