News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետական բուհերում ռեկտորների եւ դեկանների պաշտոններում երիտասարդներին նշանակելու անհրաժեշտություն կա. պատգամավոր: Այս մասին փետրվարի 24-ին «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումների ընթացքում հայտարարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ակադեմիական ազատությունը հաճախ  ասոցացվում է բուհի ղեկավարման մարմինների հետ կապված հարցերի հետ: «Ակադեմիական ազատությունը, սակայն, այն է, որ դասախոսներն ու ուսանողները կարող են ներգրավվել ինտելեկտուալ քննարկման մեջ՝ առանց գրաքննության, պատժի, հետապնդման վախի: Քաղաքական, կրոնական եւ այլ հայացքները չեն կարող դառնալ պարտադրանք բուհերում: Հիմնականում շեշտը դրվում էր նմանատիպ բաների վրա, սակայն շեշտը չէր դրվում ռեկտորների կամ կառավարիչների տարիքի վրա: Իհարկե, որքան հասունանում ես, այնքան ուժեղ ես դառնում: Սակայն դա չի նշանակում, որ միշտ պետք է ավագ տարիքի մարդիկ կառավարիչներ լինեն: Ունենք դեպքեր, երբ ամբիոնի վարիչ կամ դեկան են 20-30 տարեկան մարդի: Բնականաբար, երիտասարդ սերունդը մոտիվիացիա չի ունենում այնտեղ աշխատելու համար»,- պարզաբանեց պատգամավորը:

Նա նշեց, որ միգուցե պետք է վերանայել ռոտացիոն սկզբունքները, որպեսզի ցանկացողները կարողանան ամբիոնի վարիչ դառնալ, եւ որպեսզի որեւէ մեկը ճնշում չգործադրի մյուսի վրա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ