News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախորդ տարվա նոյեմբերի 18-ին վայրի կենդանու կողմից հարձակման ենթարկված 35-ամյա Արման Գաբրիելյանը պնդում է, որ իր վրա հարձակված կենդանին, այնուամենայնիվ, հովազ է եղել: Այս մասին այսօր` փետրվարի 24-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նա:

«Ես էլի մնում եմ իմ պնդմանը, որ դա հովազ էր, իրա պոչը շատ երկար էր, իսկ լուսանինը կարճ է լինում: Էն որ կենդանին հարձակվելա, իրա կերի վրա չի եղել,  ձագի հետ չի եղել, ինքն ուղղակի փակուղու մեջ էր, ինքը պուճուր քարանձավից է դուրս եկել»,-ասաց նա:

Արմանը նշեց, որ հովազ իրականում չի տեսել, միայն հեռուստացույցով:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 18-ին:

Նշենք, որ Կովկասյան ընձառյուծը (հովազը) գրանցված է ՀՀ Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնք Հայաստան հիմնականում գալիս են Իրանից:

«Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի համաձայն՝ կովկասյան ընձառյուծ որսացողը կտուգանվի 3 մլն դրամով: Ապօրինի որսի համար պատիժ է սահմանվում նաեւ քրեական օրենսգրքով: Ի դեպ, Հայաստանի կառավարությունը 2019 թվականը հռչակել է Կովկասյան ընձառյուծի տարի:

Տպել
Ամենաշատ