News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետի աշխատակազմն անհատական տվյալների պաշտպանության պատրվակով անհիմն սահմանափակել է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության տեղեկություններ ստանալու իրավունքը: Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» ՀԿ-ն, որի համահիմնադիրներից է Ռուբեն Մելիքյանը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«2019 թվականի սեպտեմբերի 24-ին «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին խնդրել էր տրամադրել ՊՈԱԿ-ում մշտական գրանցված եւ 2018 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված աշխատակիցների անվանացուցակները։

Հարցմանն ի պատասխան Կազմակերպությունը հրաժարվել է տրամադրել տեղեկություն, պարզաբանելով, որ հայցված տեղեկատվությունը հանդիսանում է անձնական բնույթի տեղեկություն ՊՈԱԿ-ի աշխատողների վերաբերյալ, ուստի այն կարող է տրամադրվել տվյալների սուբյեկտի համաձայնությամբ, կամ այն դեպքում, եթե այդ տեղեկատվության օգտագործման վերաբերյալ կտրամադրվի «բավարար պաշտպանության մակարդակ»։

 Նշվածի հետ կապված  «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության փաստաբան Դավիթ Ավագյանը դիմել էր ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն եւ դատարան։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը համապատասխան որոշմամբ հաստատել է, որ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության կողմից հայցված տեղեկությունը չի պարունակում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկություններ եւ դրա տրամադրմամբ չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին»:

Տպել
Ամենաշատ