News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով չարաշահումներ են բացահայտվել «Ույծի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի տնօրենը, հիշյալ պաշտոնը զբաղեցնելով 1999 թվականից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներով, մեկ միասնական հանցավոր դիտավորությամբ, նպատակ ունենալով յուրացման եղանակով պետությունից գումարներ հափշտակել, համայնքի երկու բնակիչների աշխատանքի է ընդունել, որոնք, սակայն, չեն կատարել իրենց պարտականությունները, իսկ ստացած աշխատավարձը յուրաքանչյուր ամիս ամբողջությամբ տվել են դպրոցի տնօրենին:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում, դպրոցի տնօրենի կողմից որպես հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնում, ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ ընդհանուր 1.331.664 ՀՀ դրամ գումարը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ