News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ոսկու գինն անցել է տրոյական ունցիայի դիմաց 1690 դոլարի շեմից՝ թարմացնելով փետրվարի 19-ին գրանցած մաքսիմումը: Այս մասին վկայում են առեւտրի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Երկուշաբթի ոսկու ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի Comex բորսայում թանկացել են 2,52%-ով՝ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1690,2 դոլար: Առավելագույն գինը հասել է 1691,7 դոլարի:

Արծաթի մարտյան պայմանագրերը թանկացել են 1,7%՝ ունցիայի դիմաց մինչեւ 18,84 դոլար:

Փետրվարի 19-ին ոսկու գինը բարձրացել է տրոյական ունցիայի դիմաց 1600 դոլար եւ հասել մաքսիմումի 2013 թվականից ի վեր: Նշվել է, որ թանկարժեք մետաղները թանկանում են կորոնավիրուսի տարածման հետ կապված ներդրողների մտավախությունների ֆոնին: Նրանց կարծիքով՝ դա կարող է բացասաբար ազդել համաշխարհային տնտեսության վրա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ