Փետրվարի 23-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 21-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 24-ամյա վարորդ Գոռ Ասատրյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։