News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտնվել է Լոնդոնի դատարանում, որտեղ ընթանում են նրան ԱՄՆ-ին արտահանձնելու հարցով առաջին լսումները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ասանժը, որի առողջությունը, փաստաբանների խոսքով, լրջորեն վատացել է Էկվադորի դեսպանատանը մնացելուց եւ ապա բանտարկվելուց հետո, երկուշաբթի բավական լավ տեսք է ունեցել, կրել է մոխրագույն կոստյում եւ սափրված է եղել: Լսումների սկզբում նա հաստատել է իր անունն ու տարիքը:

Լսումների տվյալ փուլը կտեւի մեկ շաբաթ, որի ընթացքում կողմերը կներկայացնեն հիմնական փաստարկները: Մայիսին եւ հունիսի սկզբին կընթանան եւս 3 շաբաթ տեւողությամբ լսումներ, որոնց ընթացքում կկանչվեն գործով վկաները: Սակայն դրանով գործը չի ավարտվի. ակնկալվում է, որ կողմերից մեկը կբողոքարկի որոշումը, ինչը երկար ժամանակ կզբաղեցնի: Գործը կարող է հասնել մինչեւ Գերագույն դատարան: Ընդհանուր առմամբ, գործընթացը կարող է մի քանի տարի տեւել:

Ասանժի պաշտպանությունը զուգահեռ աշխատում է, որպեսզի նա քաղաքական ապաստան ստանա Ֆրանսիայում:

Ասանժը 2010 թվականին Շվեդիայում մեղադրվել է սեռական հետապնդումների եւ բռնաբարության մեջ։ Նա 2012-ի հունիսից թաքնվում էր Էկվադորի դեսպանությունում՝ սկանդինավյան այդ երկիր արտահանձնվելու մտավախությամբ։ 2019-ի ապրիլի 11-ի առավոտյան Ասանժը ձերբակալվել է 2012 թվականին դատարան չներկայանալու համար տրված օրդերով, ինչպես նաեւ Շվեդիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունների պահանջով։ ԱՄՆ-ի իշխանությունները նրա դեմ նոր մեղադրանքներ են ներկայացրել լտրեսության եւ գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին օրենքի խախտման 17 դրվագներով: ԱՄՆ արտահանձնման դեպքում Ասանժին մինչեւ 175 տարվա ազատազրկում է սպառնում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ